Skip to Content

Globezone 

Construction 

Ընկերությունը մատուցում է կառուցապատման, շինարարության և վերանորոգման ծառայությունների ամբողջական փաթեթ:

Մեր նպատակը բարձրորակ շինարարական ծառայություններ մատուցելն է՝ օգտագործելով լավագույն նյութերը, առաջատար ինժեներական գիտելիքները և նորագույն տեխնոլոգիաները։  


Կապ մեզ հետ

Հողային աշխատանքներ

Ծառաության նկարագրություն

Հողային աշխատանքները կառուցապատման գործընթացի առանցքային բաղադրիչներն են։ Մենք իրականացնում ենք տարածքի հարթեցման աշխատանքներ, ինչպես նաեւ փոքր, միջին եւ մեծ չափի կառույցների հիմքերի համար նախատեսված փոսային աշխատանքներ։

Մեր թիմը կիրառում է ժամանակակից տեխնոլոգիաներ եւ բարձր որակավորում ունեցող մասնագետներ՝ աշխատանքների արդյունավետ իրականացման համար։


Հասարակական, բնակելի, արտադրական տարածքների կառուցում, վեր​անորոգում։


Մենք առաջարկում ենք բարձր որակի միաձույլ երկաթբետոնե հավաքովի կոնստրուկցիաների եւ համալիր շինարարության ծառայություններ, ներառյալ ջրամբարների եւ հիդրոէլեկտրակայանների կառուցումը։

Մեր մասնագետների թիմը տրամադրում է երկաթբետոնային կառուցապատման ամբողջական լուծումներ, որոնք ընդգրկում են բոլոր անհրաժեշտ նյութերի ընտրությունը եւ մատակարարումը։ Մենք պատրաստ ենք աջակցել Ձեզ՝ ապահովելով առավել արդյունավետ եւ նպատակահարմար լուծումներ, որոնք համապատասխանում են Ձեր նախագծի պահանջներին եւ ֆինանսական սահմանափակումներին։






Քանդման աշխատանքներ


Globezone Constructions-ը մասնագիտացած է ապամոնտաժման ծառայությունների տրամադրման մեջ, ներառելով ինչպես ամբողջական, այնպես էլ մասնակի քանդում տարբեր շինությունների համար։ Մենք երաշխավորում ենք անվտանգ, արդյունավետ և որակյալ աշխատանք, որը համապատասխանում է բոլոր ստանդարտներին։

Մեր մասնագետներն ունեն բազմամյա փորձ եւ կիրառում են ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք երաշխավորում են կառուցվածքների կայունությունը եւ երկարակեցությունը։

Ներքին հարդարում 

Սալիկապատում, սանիտարական կերամիկայի տեղադրում, պատերի և հատակի հարթեցում, ծածկույթներ, ներկում դեկորատիվ լուծումներով, դռների և պատուհանների տեղադրում

Նախագծում

Մեր փորձառու դիզայներների թիմը կպահպանի, որ Ձեր շենքը կառուցվի բարձր որակի նյութերով՝ ուշադրություն դարձնելով կարևոր մանրամասներին։


Գույն եւ ոճ

Մենք կօգնենք Ձեզ ընտրել գույներ, ոճեր եւ կահույք, որպեսզի ստեղծենք մի տարածք, որը լիովին կհամապատասխանի Ձեր պահանջներին եւ արտացոլի Ձեր անհատականությունը։ 

 

Էլեկտրամատակարարման համակարգեր

Էլեկտրամատակարարման համակարգերի նախագծման և իրականացման գործընթացները իրականացվում են մեր բարձր որակավորում ունեցող մասնագետների կողմից

Օդափոխության համակարգեր

Մեր բարձրակարգ մասնագետները մասնագիտացված են տարածքի հովացման, օդորակման և օդափոխության համակարգերի նախագծման, սարքավորումների տեղադրման և կարգաբերման գործընթացներում:

Ջեռուցման համակարգեր

Մեր մասնագետները մասնագիտացված ծառայություններ են մատուցում ջեռուցվող տարածքների չափագրման, նախագծման, տեղադրման և կարգաբերման ոլորտում



Մեր ընկերությունը լիցենզավորած է  ՀՀ քաղաքաշինության կոմիտերի կողմից  շինարարության իրականացման ոլորտում 
32
մեծ նախագծեր
45
շին։ օբյեկտներ
5
բարձրակարգ ինժեներներ


Ֆոտոդարան

աշխատանքային պրոցեսից